Շատ համեղ պիցցա թավայի մեջ. ընդամենը 10 րոպեում

Ողջույններ բոլորին, այսօր   կներկայացնեմ, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ պիցցա թավայի մեջ 10 րոպեում՝ առանց խմորիչի:

Բաղադրությունը․

  • Ալյուր -6 ճաշի գդալ
  • Թթվասեր- 6 ճաշի գդալ
  • Ձու — 1 հատ
  • Աղ
  • Տոմատի մածուկ կամ կետչուպշ
  • Սոխ
  • Երշիկ – 300-400 գր.
  • Պանիր — 300 գր
  • Կանաչեղեն

Պատրաստումը․

Այսպիսով,   խմորի համար վերցնում ենք բոլոր բաղադրիչները և խառնում՝ դարձնելով  համասեռ զանգված:  Թավան  վերցնում ենք և լավ յուղում արևածաղկի ձեթով, դնում միջին կրակի վրա: Պատրաստի զանգվածը լցնում տապակի մեջ՝ հավասարաչափ տարածելով  ամբողջ տապակով:

Սպասում ենք 3 րոպե, շրջում մյուս կողմի վրա և կրակն անջատում, ապա տոմատի մածուկ կամ կետչուպ վերցնում և տարածում շերտի վրա:

Վերցնում ենք կտրտած սոխը, երշիկը, քերած պանիրը, կանաչեղենը և դասավորում շերտի վրա: Միացնում ենք կրակը, ծածկում  կափարիչով և 5-6 րոպե սպասում, որ պանիրը հալվի։ Մեր պիցցան պատրաստ է: Բարի ախորժակ բոլորին:

Понравилась статья? Поделиться с друзьями: