Լшրված վիճшկ կրшկnցների հետևшնքnվ զnհեր կան

Լшրված վիճшկ կրшկnցների հետևшնքnվ զnհեր կան

Պայթյուն է տեղի է ունեցել Բեյրութի այն թաղամասում, որտեղ հատուկ ուժերը  գործողություն են իրականացնում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ի թղթակիցը:

Ինչպես հաղորդվում է, Բեյրութում բանակը կրակում է այն շենքի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար թաքնվել են գրոհայինները:

Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի Թայունի շրջանում: Ենթադրաբար, նռնականետ է կիրառվել շենքերից մեկի վրա իրականացված գրոհի ժամանակ:

Հինգշաբթի Բեյրութում կրակ է բացվել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի Արդարադատության պալատ:

Ըստ լիբանանյան ԶԼՄ -ների` հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել` ավելի քան 10 -ը: Լիբանանի բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա:

Բանակը նաև հայտարարել է, որ կրակ կբացի Բեյրութի փողոցներում տեսած ցանկացած զինված անձի վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: