Եփովի կրեմ՝ առանց ալյուրի… սա դարձել է իմ սիրելի բաղադրատոմսը

Եփովի կրեմը հաճախ է օգտագործվում զանազան թխվածքներ պատրաստելիս: Նման կրեմի բաղադրության մեջ մեծ քանակությամբ ալյուր կա, ինչը այնքան էլ լավ չէ:

Заварной крем без муки

Առաջարկում ենք առանց ալյուրի ու կրախմալի եփովի կրեմի բաղադրատոմս, որը ստացվում է շատ նուրբ ու անուշաբույր: 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 1–2 հատ
  • շաքարավազ՝ 150 գ
  • վանիլի շաքար՝ 1թ.գ.
  • կաթ՝ 100 մլ
  • կարագ՝ 120գ

Պատրաստման եղանակ.

Եթե ձուն խոշոր է, 1 հատը բավական կլինի: Հարել այն շաքարավազի և վանիլի շաքարի հետ միասին: Հարել այնքան, որ լուծվի շաքարավազը:

Заварной крем без муки, пошаговый рецепт

Կաթը տաքացնել մինչ  35–40 ջերմաստիճանի, աստիճանաբար ավելացնել ձվային խառնուրդը՝ անդադար խառնելով:

Безглютеновый заварной крем, как приготовить

Չդադարեցնելով խառնելը՝ եփել զանգվածը մինչ խտանալը: Այնուհետև ավելացնել փափկած կարագը՝ կտրատած խորանարդիկների, խառնել, որ այն ամբողջությամբ լուծվի:

Заварной крем для десертов

Թողնել, որ սառի: Իսկ որպեսզի մինչ այդ կրեմի մակերեսը չչորանա, ծածկել սննդային տոպրակով:

Заварной крем без муки и крахмала

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: