Երբեք չեմ պատկերացնում գյուղացի տրակտորիստին ,« ուստա ջան , մի հատ կիջնե՞ս ես փորձեմ քշեմ »ի փոխարեն , որ պետք է ասեմ…

Սոս Ջանիբեկյանը գրում է. «Հարյույ Տուն Արցախում» նախագծի շրջանակներում, ես ,որպես հաղորդավար շատ խոսակցական եմ խոսում ,երբեմն էլ սլենգով , քննադա տության եմ արժանանում ,

հավանաբար տեղին ,բայց երբեք չեմ պատկերացնում գյուղացի տրակտորիստին ,« ուստա ջան , մի հատ կիջնե՞ս ես փորձեմ քշեմ »ի փոխարեն , որ պետք է ասեմ.« Հայրիկ ջան ,կիջնեք այդտեղից փորձեմ ինքս վարել »:

Կամ էն տղա էրեխեքին, որ տասնչորս ժամ հայաթներում են .« Ախպերներ ի՞նչ կա չկա , լավ ա սաղ» ի փոխարեն ասեմ. « Եղբայրներ , ինչ կա չկա , լավ է՞ ամենը » Ներող եղեք ,… համոզված եղեք , կարող եմ խոսել ոսկեղենիկ հայերենով , սակայն կկորցնեմ նրանց հետ անմիջական շփումը, ինչն ինձ համար ավելի կարևոր է: Եթե մենք կարողանանք մեր խոսակցականի ու ոսկեղենիկ հայերենի միջինը գտնել , ինչը փորձում եմ ես անել, երբեմն թույլ տալով ինձ դուրս գալ անթույլատրելիի սահմանից , մենք չենք ունենա սխաք ընկալվող ներկայացումներ թատրոններում, որտեղ սոլֆեջոյի մասնագետն ու

հան ցագործը խոսում են նույն լեզվով կամ ֆիլմեր, որտեղ փողոցայինը ու քիմյաի ուսուցչուհին խոսում են նույն ոսկեղենիկ հայերենով ու չենք ունենա ծա յրահեղ տգեղ փողոցային ժարգոն: Շնորհակալություն ուշադրության համար: Թող քար կոծվեմ ես լեզվի մասնագետների կողմից, սակայն ընկալելի լինեմ գյուղի ժողովրդի համար:))

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: