Ավտnվթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանnւհին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային

ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն

ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями: