-Ձեր տանը լավ է, կարծես հյուրանոցում լինեմ… այստեղ կմնամ, թե չէ մերոնք ստիպում են աշխատել…

Ողջույն, Անի… -օրեր առաջ զանգել էր մորաքրոջս աղջիկը: Նա խնդրում էր, որ որդին 1-2 շաբաթ ապրի մեր տանը, քանի որ որոշել է Երևանում աշխատանք գտնել, գյուղից հիմնական տեղափոխվել այստեղ, նրան ժամանակավոր կացարան է պետք:

Ես քեզ այնքան տնական սնունդ կուղարկեм… վաղուց էի ուզում, հա չէր ստացվում:

Խորհրդակցեցի ամուսնուս հետ ու որոշեցինք օգնել: Ի վերջո, օտար մարդիկ չենք:

Մի քանի օրից երկավ Արսենը: Նրան դիմավորելու օրը համեղ ընթրիք էի պատրաստել, հարմարավետ սենյակ էինք հատկացրել: Եկավ, լողացավ, ըմթրեց մեզ հետ ու գնաց… Վերադարձավ միայն կեսգիշերից հետո: Ես ու ամուսինս շատ էինք անհանգստանում, որովհետև մեզ վստահել են իրենց 21 տարեկան որդուն, իսկ եթե ինչ-որ փորձանքի գար:

Պարզվեց, գնացել էր ակումբ:

Հաջորդ օրը, երբ գնում էինք աշխատանքի, նա դեռ քնած էր: Երբ եկա, չճանաչեցի իմ տունը. սեղանին, լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ էին, հատակին՝ հացի փշուրներ ու կեղտոտ ոտնահետքեր, իսկ այս ամենի հեղինակը տանը չէր:

Կարծեցինք, թե գործ փնտրելու է գնացել: Բայց ոչ: Էլի եկավ միայն գիշերը, անգամ գինովցած վիճակում: Ասաց, որ նոր ընկերներ է գտել ու նրանց հետ լավ ժամանակ էր անցկացնում:

Երրորդ օրն ամեն ինչ ավելի լրջացավ. աշխատանքից վերադառնալով՝ մեր տանը մի խումբ երիտասարդների հայտնաբերեցինք: Նրանք նստած էին, գարեջուր էին խմում, խոսում-ծիծաղում… մեր տան մեջ… անծանոթ մարդիկ:

Մեզ տեսնելով՝ տղաները արագ հավաքվեցին ու հեռացան: Ամուսինս բացատրեց Արսենին, որ այսպես չի կարելի: Նա վերջապես պիտի գտնի աշխատանք ու գնա ինքնուրույն ապրելու, քանի որ մենք այլևս ի վիճակի չենք նրան պահել:

Բայց ես չեմ ուզում գյուղ գնալ… Ձեզ հետ լավ է, իսկ տանը ինձ ստիպում են աշխատել… այստեղ եմ ուզում մնալ…

Հետո իմացանք, որ Արսենը գանգատվել է մորը: Քանի որ հաջորդ օրը զանգել էր քույրս ու լացակումած ասում էր, որ ինձանից նման բան չէր սպասում: Ինչպե՞ս ես կարող էի նրա որդուն դուրս հանել տնից: Ախր նա ոսկի տղա է, իսկ մենք ստում ենք:

Արդյունքում քույրս նեղացավ ինձանից, իսկ Արսենն էլ 2 օրից հետ գնաց: Հիմա նրանք մեզ անտեսում են, կարծես ինչ-որ հանցանք ենք գործել:

Այստեղ են ասել, լավություն անողի գլուխը ծակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: