Լոլիկով յուրահատուկ փակոց՝ ձմռան համար…համից չեք կշտանա

Այս բաղադրատոմսը ստուգված է  տարիներով, անչափ համեղ է և յուրօրինակ:

safe_image

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պինդ լոլիկ
  • սխտոր
  • նեխուր և մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • բուլղարական պղպեղ՝ ըստ ցանկության
  • կծու պղպեղ՝ կես հատ

մարինադ՝ 1 լ ջրի համար.

  • աղ՝ 1ճ.գ. աղ
  • շաքարավազ՝ 4ճ.գ.
  • քացախ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Կտրել լոլիկի ներքևի հատվածը և մի պճեղ սխտոր դնել: Լոլիկները դնել բանկայի մեջ՝ ընթացքում ավելացնելով նաև նեխուր, մաղադանոս և բուլղարական պղպեղ:

Ավելացնել 0,5 հատ կծու պղպեղ և եռման ջուր լցնել:

20 րոպե անց ջուրը զգուշորեն լցնել կաթսայի մեջ, և 1լ ջրին ավելացնել մարինադի համար նշված անհրաժեշտ բաղադրիչները: Հասցնել եռման աստիճանի և լցնել բանկաների մեջ:

Բանկաները ծածկել կափարիչով և ստերիլիզացնել՝ 20-30 րոպե: Փակել: Պահել շուռ տված և ծածկված վիճակում՝ մինչ բանկաների լիարժեք սառելը:

Картинки по запросу Помидоры «Язык проглотишь»

Բարի ախորժակ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: