«Հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին». Արման Թաթոյան

«Հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:
Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:
Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակվել»:


Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Понравилась статья? Поделиться с друзьями: