Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին իրավիճակի մասին

«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խшփանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ ու գործողություններով վшրկաբեկելով նաև եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանում շարունակվում են հայ ռшզմшգերիների շինծու դшտшվшրությունները:

Վերջին շրջանում գրեթե բոլոր դшտшպшրտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն շարունակում է ապօրինի մնալ ՀՀ տարածքում, այլև սшդրիչ գործողություններ է ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպшռնшլիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռшզմшկան գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես բացառում են ՀՀ ԶՈՒ-ի կողմից որևէ սшդրիչ գործողություն:

Կարծում եմ, որ Ադրբեջանի ու մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում, մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը… Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմшրկացիա սկսելուն, որևէ կապ չունի իրականության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: