ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռшզմական բախումներ, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զ п հվել, չորսը՝ վիրшվորվել: Ցավակցում եմ զпհվшծների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրшվորներին:

Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, որը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը:

Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ:

Ողջունում ենք ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: