Այսպիսի տատիկ ունենալու դեպքում՝ կարելի է ոչ մի բանից չվախենալ… միայն տեսնեք նրա լուսանկարները

Այսօր ցանկանում ենք ծանոթացմել ձեզ մի արտասովոր տատիկի հետ, ով կարկանդակներ թխելու, գուլպաներ գործելու, շենքի դիմացի նստարանին ուրիշ տատիկների հետ նստելու փոխարեն զբաղվում է պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով:

Այս կնոջ անունն է Ռոբին Հիլլզ, և նա 48 տարեկան է: Սպորտեսմենուհին ունի երկու աղջիկ և երեք թոռ: Սակայն ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ նա արդեն տատիկ է:

Դպրոցն ավարտելուց հետո Ռոբինը գրանցվել է մարզասրահում: Այդ ժամանակ երիտասարդ աղջիկը ցանկանում էր պահել գեղեցիկ կազմվածքը, և սպորտը միայն որպես հոբբի էր ընդունում: Սակայն ժամանակի ընթացքում բոդիբիլդինգը գերեց Ռոբինին, և նա որոշեց իր կյանքը նվիրել սպորտին:

Այսօրվա դրությամբ կինը մասնակցում է տարբեր մրցումների և չեմպիոնատների: Նա բազմաթիվ հաղթանակներ ունի:

Սպորտը նրան օգնել է արագ վերականգնվել ծննդաբերություններից հետո, բացի այդ դրա շնորհիվ միշտ ակտիվ է և էներգիայով լեցուն:

Ռոբինին աջակցում է ընտանիքը, և հարազատները միշտ ներկա են գտնվում նրա մրցումներին:

Կինն աշխատում է կալանավայրում, որտեղ մարզում է բանտարկյալներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: