Ինչպես տնային պայմաններում պատրաստել դեմքի մաշկը թարմացնող, խոնավացնող և սնուցող դիմակներ

Խոնավացնող դիմակ

Անհրաժեշտ է՝

 

  • Սոդա՝ 2 ճ/գ
  • Ձիթայուղ՝ 1 ճ/գ

2 ճաշի գդալ սոդան և 1 ճաշի գդալ ձիթայուղը լավ խառնել և քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետև լվանալ տաք ջրով: Այս դիմակը հիանալի կերպով խոնավացնում և փափկեցնում է չոր մաշկը:

Թարմացնող դիմակ

Անհրաժեշտ է՝

  • Մաքրած վարունգ՝ 1 հատ
  • Սոդա՝ 1 թ/գ
  • Խնձորի քացախ՝ 1/2 թ/գ
  • Վարսակի փաթիլներ՝ 1 թ/գ
  • Մեղր՝ 1 ճ/գ
  • Ձվի սպիտակուց՝ 1 հատ

Այս բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ դեմքը: Արդյունքում՝ կունենաք մաքուր և թարմ մաշկ:

Սնուցող դիմակ

Անհրաժեշտ է՝

  • Բուսական յուղ՝ 1 թ/գ
  • Կիտրոնի հյութ՝ մի քանի կաթիլ
  • Տաքացրած մեղր՝ 1 թ/գ

Հարկավոր է մեկ թեյի գդալ բուսական յուղը լցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութի մեջ և ավելացնել մեկ թեյի գդալ փոքր-ինչ տաքացրած մեղր։ Դիմակն անհրաժեշտ է քսել դեմքին և լվանալ 20 րոպե անց՝ սկզբում տաք, հետո սառը ջրով։

Понравилась статья? Поделиться с друзьями: