Մազերի աճը խթանող և գլխի մաշկը սնուցող դիմակներ.

Բազմաթիվ աղջիկների երազանքն է ունենալ գեղեցիկ, երկար մազեր։ Սակայն ոչ բոլորի մոտ է ստացվում ճիշտ խնամել դրանք։ Առաջարկում ենք մազերի խնամաքի և գլխի մաշկի սնուցման համար նախատեսված դիմակներ, որոնք օգտագործելու դեպքում Դուք կունենաք ցանկալի արդյունք։

ԴԻՄԱԿ ՍՈԽԻ ՀՅՈՒԹՈՎ
Դրա համար վերցրեք 2դ․գդ․ սոխի հյութ, 1դ․գդ կոնյակ և 6դ․գդ բարդոքի (рейпейник) արմատների թուրմ։ Խառնեք բաղադրիչները և պատրաստի դիմակը քսեք մազերի արմատներին։ Դրանից հետո փաթաթեք գլուխը և պահեք 1ժամ։ Լվացեք մազերը շամպունով։

ՄԵՂՐՈՎ ԴԻՄԱԿ
Մազերի աճը խթանելու համար օգտագործեք այս դիմակն ամեն օր։

Վերցրեք 1դ․գդ․ մեղր, 1դ․գդ կոնյակ և 1 ձվի դեղնուց։ Բաղադրիչները խառնեք իրար և հարեք մինչև դառնա միասեռ զանգված։ Քսեք մազերի ամբողջ երկայնքով։ Փաթաթեք մազերը և այդպես պահեք 1ժամ։

ՄԱՆԱՆԵԽՈՎ ԴԻՄԱԿ
Այս դիմակը սնուցում է գլխի մաշկը և նպաստում է մազերի արագ աճին։

Վերցրեք 1բ․ մածուն, 1 ձվի դեղնուց և 1թ․գդ չոր մանանեխ։ Լավ խառնեք բաղադրիչները այնպես, որ դառնա համասեռ զանգված։ Ստացված զանգվածը քսեք մազերի արմատներին և պահեք 40-60ր․։

Դիմակը օգտագործեք շաբաթական 3 անգամ 1 ամսվա ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: