5 սովորություն, որոնք կարևոր են առողջության համար 40 տարեկանից հետո

Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ օրգանիզմի առանձնահատկությունները փոխվում են, հետևաբար՝ հարկավոր է փոխել նաև որոշակի սովորություններ: Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն չվնասել առողջությանը:

Մասնագետները նշում են առողջ քնի կարևորությունը: Մասնավորապես հարկավոր է օրվա ընթացքում քնել 8 ժամից ոչ պակաս: 40 տարեկանից հետո, երբ մոտենում է դաշտանադադարը, հորմոնալ փոփոխությունները կարող են վտանգավոր լինել: Քնի քրոնիկական անբավարարությունը կարող է հորմոնալ խանգարման պատճառ դառնալ:

Այս տարիքում սննդակարգում պետք է ավելի շատ սպիտակուցներ ներառված լինեն: Սպիտակուցային սնունդն ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները, օգնում պահպանել մկանային զանգվածը:

40-ից հետո դանդաղում է նաև նյութափոխանակությունը, ինչը շտկելու համար հարկավոր է բավարար քանակով ջուր օգտագործել: Հեղուկի բավարար մակարդակն անհրաժեշտ է երիկամների, ուղեղի բնականոն աշխատանքի, մաշկի առողջության համար:

Մասնագետների խոսքով՝ 35 տարեկանից հետո օրգանիզմում նկատվում է մկանային զանգվածի անկում, ոսկրային հյուսվածքի փոփոխություններ: Ֆիզիկական ծերացման գործընթացների դեմ պայքարելու համար հարկավոր են ուժային պարապմունքներ: Հարկավոր է հիշել նաև այն մասին, որ մեծանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Հետևաբար՝ հարկավոր է վերահսկել զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը:

Անհրաժեշտ է հոգ տանել նաև մաշկի առողջության մասին: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ մեծանում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կասկածելի խալերի, հետքերի առաջացման դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: