Շուշիի ազատագրման խորհուրդն է Կոմանդոսը. Սեյրան Օհանյան

Կոմանդոսի անցած ճանապարհն ու նվիրվածությունը հայրենիքին, պետք է վառ օրինակ հանդիսանա նաև ռազմական ուսուցման մեջ: Սեյրան Օհանյանի գնահատականն է:

«Ես Կոմանդոսի հետ 90-ականների սկզբին եմ ծանոթացել և ավելի խորությամբ ճանաչել Շուշիի օպերացիայից առաջ: Կարծում եմ, որ նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում: Կոմանդոսին շատ ավելի ճանաչող մարդկանցից մեկն եմ ես, որի հետ նաև անցած ճանապարհ ունեմ: Եվ միշտ իրեն կհիշեմ, քանի կա սերունդը, քանի կան կռվող մեր մարտական ընկերները, քանի կա բանակը, նրա հիշատակը միշտ վառ է մնալու»,- Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ասաց Օհանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: